News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները կարգադրել են հենց բացման օրը փակել Պեկինի արվարձանում անցկացվող անկախ կինոյի փառատոնը՝ առանց հիմնավորման: 

Ըստ կազմակերպիչների՝ վերջին շաբաթն իրենց ճնշել են պաշտոնատար անձինք, ընդ որում՝  փառատոնը նոր վայր տեղափոխելու վերաբերյալ իրենց խնդրանքը տեղի ոստիկանությունը մերժել էր: 

Չինական անկախ կինոյի ամենամյա ցուցադրությունը տեղի է ունենում արդեն տասներորդ տարին, սակայն անցյալում էլ է այն ենթարկվել իշխանությունների հալածանքներին. կինոդահլիճը բազմիցս առանց էլեկտրականության են թողել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՉԺՀ-ի կառավարությունը հետեւում է մեդիառեսուրսներին եւ տեղեկության տարածմանը, այդ պատճառով էլ անվստահությամբ է վերաբերվում չինացի անկախ ռեժիսորներին, որոնց համար փառատոնը այն սակավաթիվ հարթակներից է, որտեղ կարող են իրենց երկրում ցուցադրել իրենց իսկ ֆիլմերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ