News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինան կարող է 500 մլն եվրո հումանիտար օգնություն ստանալ Դոնբասի վերականգնման համար: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է Կիեւում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ի թղթակիցը:

«Ցանկանում են շնորհակալություն հայտնել Գերմանիային հատուկ հիմնադրամի աշխատանքին սկիզբ դնելու համար, որի մասին կհայտարարեն դոնոր կոնֆերանսում սեպտեմբերի կեսերին Եվրոպական Միությունում, որտեղ 500 մլն եվրո կներկայացվի Դոնբասի ենթակառույցների վերականգնման համար»,- ասել է նախագահը:

Պորոշենկոյի խոսքով՝ ժամանակին հետպատերազմյան Գերմանիայի համար նախաձեռնեցին Մարշալի պլանը: «Այսօր կարող եմ նշել «Մերկելի պլանի» մեկնարկի մասին հանուն Դոնբասի ենթակառույցների վերականգնման»,- ասել է նախագահը: Ինչպես նկատել է Պորոշենկոն, այսօր կկայանա Մերկելի հանդիպումն Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվելու է Եվրամիության օգնությունը տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանը եւ իշխանության ապակենտրոնացմանը, սահմանադարական բարեփոխումների պաշտպանությանը, որը նպաստելու է ուկրաինական անկախության ամրապնդմանը:

«Ես վստահ եմ, որ այդ գործնական երեւույթները, որոնք ձեռք են բերվել այս հանդիպման ընթացքում, կարեւոր օգնություն են Ուկրաինային»,- նշել է Պորոշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ