News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հուլիսին Համաշխարհային բանկի (World Bank) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար վարկի տրամադրումը՝ «Էներգիայի ապահովման հուսալիության ամրապնդման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար: Մասնավորապես, ենթադրվում է վերանորոգել մի շարք ենթակայաններ եւ էլեկտրահաղորդման համակարգեր: Սա երկրի էներգետիկայի համար տրամադրվող առաջին վարկը չէ եւ, որպես կանոն, վարկերը ներառվում են սակագնի մեջ:

Մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է: Իբր՝ «էներգետիկ ընկերությունների ֆինանսական կայունության ապահովման, հուսալի եւ անվտանգ էներգաապահովման նպատակով հարկավոր է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ)»: Այսինքն, ԱԱՀ-ն ներառյալ՝ 24 մլրդ դրամ:

Ընդ որում՝ Հանձանժողովի ղեկավարը չպարզաբանեց, թե ինչն է խնդիրը, եւ նշված գումարը հարկավոր է միանվա՞գ, թե՞ տարեկան: Նա միայն հավելեց, որ «այսօր միայն Հայաստանի Էլեկտրական ցանցերին 16.6 մլրդ դրամի վնաս է հասցվել, ընկերությունը վարկային լուրջ պորտֆել է կուտակել եւ եկամուտի բացակայության պայմաններում կարող է սնանկանալ»:

Հաշվի առնելով անցյալ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը (առանց Իրան արտահանման)՝ մանրածախ սակագնի աճը 3.85 դրամով՝ մեկ կՎտ/ժ դիմաց, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 25 մլրդ դրամի (շուրջ 60 մլն դրամ) հավելյալ շահույթ կբերի: Գումարը շատ ավելին է, քան ՀԲ-ի վարկը, որը, ի դեպ, պետք է մարել ոչ թե մեկ, այլ 25 տարվա ընթացքում՝ արտոնյալ 10 տարի ժամկետով:

1990-ական թվականների վերջին էներգետիկայի ոլորտում հիմնական ֆոնդերի վերագնահատման ընթացքում (առանց գեներացնող կայանների) հետաքրքիր փաստեր պարզվեցին: Առկա էին սարքավորումներ, որոնք շահագործվում էին 1940-ականներից: Բարձր վոլտային ուժային տրանսֆորմատորները (որոնք այժմ հարյուր հազարավոր դոլարներ արժեն) վաղուց անցել են շահագործման ժամկետի նորմատիվների սահմանը: Եվ հիմա պարզապես հրաշքով են աշխատում:

2002 թվականի նոյեմբերին պետական «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սեփականաշնորհվեց: Այսինքն՝ վաճառվեց: Ընդ որում, կասկածելի օֆշորային «Midland Resources Holding Ltd.» կազմակերպությանը՝ 12 մլն դոլարի դիմաց: Գործարքի անվանական արժեքը կազմում էր 37 մլն դոլար, որից 25 մլն դոլարը վարկային պարտավորություններն էին:

Համեմատության համար նշենք, որ նույն ընթացքում օֆշորային ընկերության երկու համասեփականատերերից մեկը՝ Ալեքս Շնայդերը, «ընդամենը» 50 մլն դոլարի դիմաց ձեռք բերեց  «Ֆորմուլա 1»-ի մասնակիցներից մեկին՝ «Jordan» մրցարշավող խմբին: Նշենք, որ եռամյա «գործունեության» ընթացքում Հայաստանում ընկերությունը որեւէ ներդրում չի կատարել:

2005թ. հունիսին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն անցավ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին: 2006թ. հունիսին բոլոր բաժնետոմսերը ձեռք բերեց նշված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի «Interenergo B.V.» դուստր ձեռնարկությունը: Տեղեկությունների համաձայն՝ այս գործարքի արժեքն արդեն կազմում էր 73 մլն դոլար:

2004թ. տեղեկություններով, երբ կազմակերպությունը «Midland Resources Holding Ltd.»-ի սեփականությունն էր, մաքուր եկամուտը կազմել է 8 մլն: 2012 թվականի սկզբին ընկերության ղեկավարը «խոստացավ», որ ընկերության մաքուր եկամուտը կկազմի 6 մլրդ դրամից ոչ պակաս (տվյալ տարվա արժույթով՝ 15 մլն դոլար):

Հասկանալի է, որ այդ եկամուտի զգալի մասն ուղղվում էր ընկերության սեփականատերերի դիվիդենդների վճարմանը: Թե հստակ որքան՝ տեղեկություն չկա: Հարկ է ենթադրել, որ հենց դիվիդենդների վճարման երկարաժամկետ պրակտիկան տնտեսությունն անմխիթար վիճակի հասցրեց: Այլ կերպ ասած՝ ընկերության նախկին եւ ներկա սեփականատերերը ստեղծեցին մի իրավիճակ, որի համար պատասխան են տալիս ընկերության բաժանորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ