News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միչիգան նահանգի համալսարանի բազայում փորձարարական ճանապարհով ստեղծվել է նոր արեւային մարտկոց: Հետազոտողները որոշել են փորձարկում կատարել ֆոտոբջիջները տեղակայելով թափանցիկ նյութում, ինչն առաջին հայացքից կարող է անտրամաբանական թվալ: Սակայն ողջ գաղտնիքն էլ հենց դրանում է. նրանց ստեղծած թափանցիկ մարտկոցը կլանում է շրջակա իֆրակարմիր եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները:

Թափանցիկ հատվածը կլանված էներգիան կուտակում է եզրերում տեղադրված բջիջներում: Սակայն այս միջոցն էլ դեռ հնարվոր չէ արդյունավետ անվանել: Փորձարկվող նմուշների ՕԳԳ-ն 1% է, որը չի կարելի համեմատել թափանցիկ արեւային մարտկոցների մյուս տարբերակների հետ:

Գիտնականները հուսով են, որ ապագայում իրենք կարող են այս ցուցանիշը հասցնել 5 եւ ավելի տոկոսի: Եթե նրանք հաջողության հասնեն, ապա ապագայում այդպիսի պանելներով կհամալրվեն ցուցափեղկերը, պատուհանները, սմարթֆոնների, պլանշետների եւ նույնիսկ համակարգիչների էկրանները, որը դրանք էլեկտրականության հավելյալ աղբյուր կդարձնի եւ կնվազեցնի էներգակախվածությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ