News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չինացի ինժեներներ Վան Յույն ու Լի Լյանտաոն երկար ժամանակ երազել են իրենց սեփական Lamborghini Diablo-ն ունենալու մասին: Սա աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաներից է, բայց ավելի քան 10 տարի առաջ հանվել է արտադրությունից: Սակայն ընկերներին այդ չի կանգնեցրել իրենց երազանքն իրականացնելու ճանապարհին:

Ինժեներները որոշել են Lamborghini ստեղծել սեփական ձեռքերով: Աշխատանքը սկսել են 2010 թվականին: Նրանք պատվիրել են անհրաժեշտ գրեթե բոլոր մասերը, որոնք օգտագործվել են այդ մեքենան ստեղծելիս: Այդ նպատակով նրանք շուրջ 220 հազար դոլար են ծախսել: Դա մեկ տասներորդ մասն է այն գումարի, որով այսօր Չինաստանում վաճառում են իսկական Lamborghini Diablo-ն: Ընդ որում, այլ երկրներից այդ մեքենան ներմուծել չի թույլատրվում, իսկ երկրի ներսում գտնվող մի քանի մեքենաները մասնավոր ձեռքերում են:

Ըստ NDTV.ru-ի, Պեկին վերադառնալուց առաջ Վանը մեխանիկա ուսումնադիրել է Անգլիայում, Լին՝ Կանադայում: Երկուսն էլ ցանկանում են Չինաստանում ավտոարտադրության ընկերության հիմնել: Բայց դա առայժմ հնարավոր չէ. Չինաստանում ձեռքով ստեղծված ավտոմեքենայի համար արտոնագիր չեն տրամադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ