News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խնջույքից վաղ չհեռանալու համար Բրիտանիայի Մեծ Մանչեսթր կոմսության բնակիչը որոշել է բեմադրել իր սեփական առեւանգումը: 32-ամյա տղամարդը զանգահարել է ընկերուհուն եւ հայտնել, որ առեւանգողներն իրեն բաց կթողնեն միայն եթե վերադարձնի ունեցած 50 ֆունտ պարտքը:

Ավելի ուշ փրկագնի պահանջով աղջկա հետ կապվել է «առեւանգողը»՝ զվարճասերի ընկերներից մեկը: Իրավապահները իբրեւ թե առեւանգված տղամարդուն որոնելու համար ոստիկանական ջոկատ են ուղարկել: Նրանք դիտել են հսկող տեսախցիկների ձայնագրությունները ու վերլուծել բրիտանացու հեռախոսից ստացված զանգերը: Շուտով առեւանգման մեղադրանքով ձերբակալել են զանգահարած տղամարդուն: Վերջինս պատմել է, որ պատմությունը հորինված էր, փոխանցում է lenta.ru-ն:

Որոշ ժամանակ անց իրավապահները գտել են նաեւ «առեւանգվածին», որը շարունակում էր զվարճանքը կոմսության մասնավոր տներից մեկում: Ոստիկանությունը որոշել է մեղադրանք չներկայացնել, սակայն բրիտանացուն տուգանել է ոստիկանների ժամանակը իզուր վատնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ