News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագուլյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ խնդիր չունի, իսկ գործարարների հետ հանդիպման ժամանակ իրեն ոչ մեկը նկատողություն չի արել:

«Մամուլն անհեթեթություն է գրել, ես ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ: Ինչ վերաբերվում է արտահանող գործարարների հետ հանդիպմանը, ապա պետք է փաստեմ, որ նման խնդիրներ չեն արծարծվել, չգիտեմ՝ որտեղից են նման բաներ հորինում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Բախչագուլյանը:

Նրա խոսքով՝ եւ նախարարությունում, եւ կառավարությունում իր աշխատանքից դժգոհ չեն:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Աբրահամյանը գործարարների հետ վերջին հանդիպման ժամանակ արտահանողների մոտ «շան լափ» է թափել գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագուլյանի գլխին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտահանվող սննդի որակը բավական հեռու է պահանջվող չափանիշներից, ինչն էլ շարժել է ներկրող երկրների համապատասխան շրջանակների զայրույթը եւ խափանել հետագա համագործակցությունը»:

Տպել
Ամենաշատ