News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի բնապահպանական ակտիվիստները հայտարարում են, որ աշխարհի ամենահազվագյուտ թռչունը՝ մադագասկարյան բադը, բնակության նոր միջավայրի կարիք ունի:

Ներկայումս Մադագասկարի հյուսիս-արեւելքի հեռավոր  լճում բադի այս հազվագյուտ տեսակի 30 թռչուն է մնում:

Ուսումնասիրողները պարզել են, որ թռչունները այդ վայրում բավարար սնունդ չունեն, ինչի հետեւանքով մահանում են՝ հազիվ երկու-երեք շաբաթական դառնալով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թռչուններն այժմ անազատության մեջ են, եւ եթե նրանց համար հարմար վայր գտնեն, բաց կթողնեն վայրի բնությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ