Օգոստոսի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Աղիտու գյուղի սկզբնամասում «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: