News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետք չէ ռուսական շուկայում հայկական գինու առաջընթաց ակնկալել Ռուսաստանի պատժամիջոցների հնարավոր ընդլայնումից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ալկոհոլի դաշնային եւ տարածաշրջանային շուկաների հետազոտության ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը:

Նրա կարծիքով՝ դեռեւս դժվար է խոսել այն մասին, արդյո՞ք Ռուսաստանը, պարենամթերքից բացի, պաշտոնական պատժամիջոցներ կսահմանի նաեւ արեւմտյան ալկոհոլի համար: Ըստ փորձագետի, առայժմ վերահսկողության ու սահմանափակումների գործառույթներն իրականացնում է Ռոսպոտրեբնադզորը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ռոսպոտրեբնադզորի Սվերդլովսկի մարզի վարչությունն առաջարկել է վաճառքից հանել «Jack Daniels» վիսկին եւ «Jim Beam» բուրբոնը: Գերատեսչության աշխատակիցները հայտարարել են ըմպելիքների բաղադրության եւ պիտակավորման խախտումների մասին:

Համենայն դեպս, եթե նույնիսկ ճնշումը թունդ ալկոհոլային խմիչքներից տարածվի գինու վրա, շուկան շատ չի փոխվի, քանի որ ներկրվող գինիները Ռուսաստանում բավական թանկ են եւ շարունակում են մնալ ոչ զանգվածային ապրանքատեսակներ՝ զբաղեցնելով շուկայի 35 տոկոսը: «Հետեւաբար, կարող է տուժել սպառողների մեկ երրորդից ոչ ավելին: Բայց եթե անգամ իսպանական գինի չլինի, այն կարող է փոխարինվել արգենտինական, չիլիական, հարավաֆրիկյան գինու մեծ ծավալներով»,- հավելեց Դրոբիզը:

Նրա խոսքով, հայկական կոնյակը դժվար թե առաջընթաց ունենա վիսկիի եւ գինու դեմ գործողությունների շնորհիվ, քանի որ այդ ապրանքներին չի փոխարինելու:

Փորձագետը նաեւ հավելեց, որ վիսկիի ու բուրբոնի դեմ շարժումը կարող է դիտարկվել որպես արեւմտյան խորհրդանիշերի դեմ Ռուսաստանի պայքար: Դրանց թվում են «MacDonalds» ռեստորանները, որոնք Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես փակեց օգոստոսի 20-ին՝ հայտարարելով սանիտարական խախտումների մասին:

2014թ.-ի հունվար-հունիսին Հայաստանից գինու արտահանումը կազմել է 849.5 հազար լիտր, ինչը 385 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը (բացարձակ ծավալը փոքր է մնում): Արտահանման գրեթե 70 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ