News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի բնակչությանը մինչեւ 2750 թ. ոչնչացում է սպառնում՝ ծնելիության ցածր մակարդակի պատճառով: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Ազգային ասամբլեայի հետազոտական ծառայությունը, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Chosun Ilbo-ը:

Փորձագետները հիշեցրել են, որ ներկայումս Հարավային Կորեայում ապրում է 50 միլիոն մարդ: 2013 թ. ծնելիության ցուցանիշը 1,19 երեխա էր՝ մեկ կնոջ հաշվով: Եթե նման միտումը շարունակվի, ապա 2136 թ. երկրում բնակչության քանակը կկրճատվի 10 միլիոնով, իսկ 2750թ. Հարավային Կորեային ընդհանրապես անհետացում է սպառնում, նախազգուշացնում են մասնագետները:

Թերթն ուշադրություն է դարձնում, որ դեռեւս 2006 թ. Օքսֆորդի համալսարանից Դեյվիդ Քոուլմանը նախազգուշացրել էր, որ Հարավային Կորեայում ծնելիության մակարդակն այնքան ցածր է, որ այն կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որի բնակչությունը կանհետանա:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ