News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փորձագետները պարզել են, որ պիկնիկ գնալիս մարդիկ կարծես թե մոռանում են առողջ սննդակարգի մասին: Մաքուր օդում գտնվելու մի քանի ժամվա ընթացքում նրանք ուտում են 1800 կալորիա, իսկ բնակարանի պատերից ներս կալորիաների քանակը կրճատվում է մինչեւ 500-700-ի:

Գիտնականները պիկնիկների վտանգավոր լինելը հաստատել են 2000 մարդու հարցնելուց հետո: 60%-ը խոստովանել է, որ պիկնիկների ժամանակ երբեք չի հետեւել առողջ սննդակարգին, բնության գրկում սնվելը բավական գայթակղիչ է, հայտնում է Myjane-ն:

Արդյունքում, յուրաքանչյուր հանգստացող մի քանի ժամվա ընթացքում օգտագործում է 1800 կալորիա: Ընթրիքի ժամանակ նրանք կուտեին առավելագույնը  700:

Սակայն փորձագետները նշում են, որ  այդ գերսնման վնասն աննշան է, քանի որ սովորաբար մարդիկ բնության գիրկ են մեկնում տարեկան մի քանի անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ