News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քյուլթեփե Քանիշ-Քարում  առեւտրային գաղութի պեղումների ժամանակ շուրջ 4 հազար տարեկան չխկչխկան խաղալիք են հայտնաբերել: Դա, հավանաբար,  այդ տեսակի հնագույն խաղալիքն է:

Պեղումներն իրականացվում էին 1948 թ.-ից:

Խաղալիքը պատրաստված է կավից, իսկ ներսում փոքրիկ քարեր են: Երբ  այն թափահարում ես,  նույն ձայներն է հանում, ինչ եւ ժամանակակից խաղալիքները, փոխանցում է Euromag-ը:

Քյուլթեփե Քանիշը տարածաշրջանի հնագույն քաղաքներից է: Մ. թ. ա. II հազարամյակում Քյուլթեփեն մեծ քաղաք էր, այնտեղ բնակվում  էր 50 հազար մարդ:

«Երբեմն մեզ թվում է, որ բնակչությունը 70 հազարից ավելի է եղել: Իհարկե,  բոլորը մեծահասակ չեն եղել: Նրանց շարքում եղել են նաեւ երիտասարդներ եւ երեխաներ», - պատմել են հնագետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ