News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է, այլեւ թուրք ժողովրդի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Կանադացի պատգամավորները:

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ ՙՄեկ ազատ աշխարհ՚ ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բարի ավանդույթներ, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի խորացմանը:

Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական կապերի  զարգացման գործում  կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը եւ նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում կա Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խումբ:

Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ եւ կանադացի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում եւ այլ հեղինակավոր միջազգային կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ բարձր է գնահատում Կանադայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Պարոն Սահակյանը նշեց, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը՝ բարձր գնահատեց Կանադայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին հրավիրեց մասնակցելու 2015 թ.-ի ապրիլին Երեւանում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ նշեցին, որ առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին՝ լիովին զգացել են հայ ժողովրդի ցավը: Նրանք սիրով ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների...
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել (ուղիղ)
Ակցիայի մասնակիցները երթն սկսել են Կիևյան կամրջի սկզբնամասից եւ շարժվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...
Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա. Ալեն Սիմոնյան
Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում…
Թուրքիայի ընդդիմադիր «DEM» կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նշվում է, որ ներկա են գտնվել կուսակցության պատգամավորներ Օզգյուր Սաքին և Քեզբան Քոնուքչուն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների...
ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում անմար կրակի մոտ
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և փոխդեսպան Չիփ Լեյթինենը...
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին…
Ամենաշատ