News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանը չեղյալ է հայտարարել  առանց վիզա ռեժիմը 24 երկրների համար, իսկ 94 երկրի քաղաքացիների համար, այդ թվում նաեւ՝ Հայաստանի, նախկինի պես գործելու է առանց վիզա ռեժիմը:

Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսության բաժնի տնօրեն Գեորգի Տաբատաձեն հայտարարել է, որ օգոստոսի 26-ին հաստատվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար գործելու է առանց վիզա ռեժիմը: Դրանք 94-ն են, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Միաժամանակ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար գործելու է վիզային ռեժիմը, երկրում կարող են մնալ 90 օր՝ նախկինում սահմանված 360 օրերի փոխարեն:

Բացի դրանից, եթե նախկինում վիզա ստանալ հնարավոր էր միայն երկիր ժամանելուն պես՝ սահմանին,  դիվանագիտական ներկայացուցչություններում եւ Վրաստանի արդարադատության նախարարության պետծառայությունների զարգացման գործակալությունում, ապա այժմ դրանք կարելի է ստանալ միայն  դիվանագիտական ներկայացուցչություններում: Սահմանին վիզա տրվելու է միայն «հատուկ դեպքերում», որոնք կսահմանի կառավարությունը:

2014 թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանի վիզան արժենալու է 50 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ