News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չնայած Արեւելյան գործընկերության երկրներում տնտեսական անորոշությանը՝ կյանքի բավարարվածության մակարդակները, ըստ «Եվրոպական հարեւանության բարոմետր» հետազոտությունների չորս փուլերի արդյունքների, ընդհանուր առմամբ մնացել են համեմատաբար անփոփոխ: Այսօր մարդկանց 44 տոկոսը գոհ է իր կյանքից, ինչը 2 տոկոսով պակաս է 2013 թվականի գարնան համեմատ, իսկ 54 տոկոսը դժգոհ է, ինչը 2 տոկոսով ավելի է: Այս մասին գրում է վրացական «The Financial» պարբերականը:

Պարբերականի համաձայն՝ կարծիքներում բացասական փոքր տեղաշարժը կարող է վկայել այն մասին, որ Արեւելյան գործընկերության երկրներում սկսել է տնտեսական երկարատեւ անորոշության ընդհանուր տրամադրություն ձեւավորվել: Հարցումների վերջին փուլի տվյալներն այս հետազոտության շրջանակում հավաքվել են 2014-ի սկզբին, այնպես որ՝ ուկրաինական կոնֆլիկտի խորացումը, անկասկած, էական ազդեցություն կունենա միլիոնավոր մարդկանց վրա ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ հարեւան երկրներում:

Ըստ պարբերականի, հետազոտության 4 փուլերի ընթացքում Արեւելյան գործընկերության երկրները բաժանվել են 2 ճամբարի. մեծամասնությամբ դժգոհ եւ գոհ քաղաքացիներով երկրներ: «Այս խմբերը մնացել են անփոփոխ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ կյանքից բավարարվածության մակարդակը, հնարավոր է, այդքան էլ կախված չէ մակրոտնտեսական գործոններից: Բավարարված երկրներ են Հայաստանը (64 տոկոս), Ադրբեջանը (62 տոկոս), Ռուսաստանը (57 տոկոս) եւ Բելառուսը (50 տոկոս), իսկ դժգոհ երկրներն են Վրաստանը (66 տոկոս), Մոլդովան (61 տոկոս) եւ Ուկրաինան (58 տոկոս): Բելառուսը միակ երկիրն է, որտեղ հետազոտության փուլերի ընթացքում նկատվող բացասական միտումը շարունակվում է արդի փուլում (-8): Ուկրաինայում, Հայաստանում եւ Վրաստանում հետազոտության վերջին երկու փուլերի ընթացքում փոփոխություններն աննշան են եղել»,- գրում է վրացական պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ