News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 30-ին նախանշված «Բազմերանգ իննյակ» բազմամշակութային փառատոնին ներկայացվելու են նաեւ ճաշատեսակներ Հայաստանից: Էթնոփառատոնն այս տարի նշելու է ստեղծման 10-ամյա հոբելյանը:

Չեխական «The Prague Post» պարբերականի փոխանցմամբ, ծրագիրը եւս մեկ անգամ այցելուներին կներկայացնի Չեխիայում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը: Ծրագրի մեխը լինելու է հարավաֆրիկյան ջազային նշանավոր արտիստուհի Մելանի Շոլցի ելույթը:

Փառատոնի շրջանակում ներկայացվելու են ուտեստներ ամբողջ աշխարհից: Այցելուները կկարողանան համտեսել բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Վրաստանի ազգային ուտեստներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ