News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից Ռուսաստանի կորուստները կարող են հասնել մինչեւ100 միլիարդ ռուբլի: ԵՄ-ի ստանդարտներին Ուկրաինայի տնտեսության անցումը 10 տարվա ընթացքում երկրին կարժենա 165 միլիարդ եվրո, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության երկրների առաջնորդների եւ Ուկրաինայի նախագահի միջեւ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Հարվածի տակ կընկնեն մեր արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի ամբողջական հատվածներ՝ տնտեսական աճի եւ զբաղվածության բոլոր բացասական հետեւանքներով», - ընդգծել է Պուտինը: Նա նաեւ նշել է, որ դա կվնասի նաեւ Մաքսային միության երկրների տնտեսությանը: «Կորուստներ կունենան ե´ւ Բելառուսը, ե´ւ Ղազախստանը», - նշել է նախագահը:

Պուտինը Մաքսային միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) եւ Ուկրաինայի փոխգործակցության աճը օգտակար է համարում, սակայն կասկածում է, որ դա հնարավոր է ԵՄ-ի հետ այդ երկրի ասոցացման պայմաններում:

Պուտինի խոսքով՝ Եվրամիության հետ Կիեւի համաձայնության իրացման դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, նա հաղորդել է, որ Մաքսային միության երկրները ստիպված կլինեն չեղարկել Ուկրաինայից ներմուծման նախապատվությունը՝ ԱՊՀ-ի՝ ազատ առեւտի գոտու համաձայնության եւ ԱՀԿ նորմերին լիովին համապատասխան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Մինսկում անց է կացվում Մաքսային միության անդամ երկրների, Ուկրաինայի առաջնորդների եւ ԵՄ-ի ներակայացուցիչների միջեւ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ