News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադան մտահոգված է Արկտիկայում Ռուսաստանի ռազմական նախապատրաստություններով եւ պատրաստ է տարածաշրջանում իր շահերը ուժով պաշտպանել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը:

 «Մենք խորապես անհանգստացած ենք եւ ձգտում ենք պաշտպանել ու նպաստել Արկտիկայում Կանադայի ինքնիշխանությանը: Սա մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է», - Berlingske դանիական թերթին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Բերդը:

Ռուսաստանը, Կանադան եւ այլ բեւեռային երկրների միջեւ տարածաշրջանում մի շարք տարածքային վեճեր գոյություն ունեն:

Գարնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արկտիկայում քաղաքականության իրացման նպատակով հանձնարարել էր առանձին պետական մարմին ստեղծել:

Բացի այդ, Պուտինը հայտարարել է նաեւ տարածաշրջանում նոր սերնդի սուզանավերի հիմնավորման համակարգի ստեղծման ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ