News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի հիմնանորոգման արդյունքում կրթօջախի շուրջ 430 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում կմեծացվի նաեւ դպրոցի դահլիճի բեմը, ինչն առավել հարմարավետ կդառնա մշակութային տարբեր միջոցառումների համար:

Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ այս ծրագիրը եւս լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր կրթամշակութային օջախներում: Նա նաեւ հավելել է, որ աստիճանաբար լուծում է ստանում նաեւ գույքի թարմացման խնդիրը, որը եւս կլինի շարունակական: Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին  ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար:

Տպել
Ամենաշատ