Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր օգոստոսի 26-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի թերակղզու մոտակայքում քաղաքացիները ջրային հեծանիվով արգելափակվել են ձկնորսական ցանցի մեջ. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի ՕԽ-ն:
Ջրափրկարարները քաղաքացիներ 25-ամյա Ա. Ո.-ին եւ 17-ամյա Մ. Մ.-ին դուրս են բերել անվտանգ տարածք: