News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալացի օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել այն բանցի հետո, երբ 82-ամյա ուղեւորը թռիչքի ժամանակ իր ձեռքն է վերցրել թեթեւ օդանավի վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանների խոսքով՝ տարեց մարդը վարձել է 4-տեղանոց «Beechcraft Duchess» օդանավը՝ գործարար նպատակով Սիդնեյի Բենքսթաուն արվարձանից Քոուրու այցելելու համար: Այդ բնակավայրերի միջեւ հեռավորությունը 186 կմ է:

Սակայն թռիչքի կեսին ծերունին սկսել է իրեն տարօրինակ պահել, փորձելով անջատել օդանավի շարժիքները եւ խլել ղեկը: 23-ամյա օդաչուն աղետի ազդանշան է միացրել, ապա բարեհաջող վայրէջք կատարել դաշտում:

Ոստիկանության տեսուչ Մարկ Ուոլն ասել է, որ տղամարդը դեմքի վնասվածքով գտնվում է Սիդնեյի հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: Օդաչուն եւս հոսպիտալացվել է, ապա դուրս գրվել հիվանդանոցից:

Դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել ծերունու նման պահվածքի պատճառը: Ոստիկանությունը քննում է միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ