News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են օգոստոսի 26-ի կեսօրին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին:

«Ենի Մուսավաթ» թերթի տվյալներով՝ խոսքը 53-54 տարեկան տղամարդու մասին է: Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացին հայ-ադրբեջանական սահմանը հատել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ: Մոտ 20 րոպե նա մնացել է գյուղում, որից հետ նրան տարել են զինվորականները:

Հայկական կողմը ստուգում է ադրբեջանական կողմի տեղեկատվության արժանահավատությունը:

Այս անգամ, կրկին, ադրբեջանական լրատվամիջոցները շտապել են հայտարարել «դիվերսանտի» ձերբակալման մասին: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի քաղաքացի, Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը նույնպես «դիվերսանտ» էր հայտարարվել: Գերեվարման հաջորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել էր գերու մահվան մասին: Կարեն Պետրոսյանի դեպքը միակը չի եղել՝ ավելի վաղ, ադրբեջանական բանտում մահացել է հովիվ Մանվել Սարիբեկյանը, իսկ հոգեկան հիվանդ եւ տարեց «դիվերսանտ» Մամիկոն Խոջոյանը վերադառնալուց քիչ ժամանակ անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ