News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեմ եմ` բոլոր պատմամշակութային շենքերի քանդելուն, շենքերը  ոչ թե պետք է քանդվեն, այլ ապամոնտաժվեն, տեղափոխվեն. Աֆրիկյանների շենքը ոչ թե քանդվել է, այլ տեղափոխվել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, Կենտրոն վարչական շրջանում շրջայցի ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաղորդում է Aravot.am-ը:

Նա ասաց, որ համոզված է` մշակութային բոլոր այն շենքերը, որոնք ժամանակին ապամոնտաժվել ու դեռ չեն վերականգնվել, «Հին Երեւան» ծրագրի իրականացման ժամանակ կվերականգնվեն. «Բոլորիս հաջողությունը կլինի, որ այդ բոլոր կառույցներն ունենանք»:

Հարցին, թե փորձը ցույց է տալիս, որ քանդված շենքերը չեն վերականգնվում ու մասնագետներն էլ պնդում են, թե պահպանված քարերից հնարավոր էլ չէ նույնությամբ վերականգնել, ձեզ վատ չե՞ք զգում, որ ձեր քաղաքում հին շենքեր չեն մնում, ասաց. «Հին շենքեր ոչ թե չեն մնում, այլ հին շենքերի որոշ մասն ապամոնտաժվել են տեղափոխման համար»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ