News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մետրոպոլիտենի» ղեկավարությունն ապօրինաբար է հեռացրել պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցած երեք աշխատակիցներին՝ խախտելով են աշխատանքային օրենսգրքի կանոնները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Երեւանի Քանաքեռ եւ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց հայցվոր կողմի փաստաբան Քրիստինա Գեւորգյանը:

«Անվստահություն են հայտնել աշխատակցին, սակայն ավստահություն հայտնելը որւէ ձեւով չի համապատասխանում աշխատանքային օրենսգրքի 122-ի հոդվածի կետերին, որտեղ նշվում է, թե որ դեպքերում կարելի է անվստահություն հայտնել աշխատակցին»,- ասաց Քրիստինե Գեւորգյանը։

Դատավոր Սիմիզար Հովսեփյանը հարցրեց «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչներին, թե որն է եղել աշխատակիցներին ազատելու պատճառը եւ արդյո՞ք նրանց անվստահություն են հայտնել նյութական վնաս պատճառելու համար։

 «Մետրոպոլիտենի»  աշխատակիցները դատարանին հայտնեցին, որ Սեւակ Հովհաննիսյանին, Գագիկ Գալստյանին  եւ Անդրանիկ Գեւորգյանին աշխատանքից ազատել են, քանի որ նրանք չեն կատարել իրենց պարտականությունները, խաբել են բոլորին. գրանցամատյանում գրանցումներ են կատարել, բայց չեն կատարել արձանագրած գործողությունները։ Անդրադառնալով նյութական վնասին՝ «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչներն ասացին, որ «Մետրոպոլիտենը» վնաս կրել է, բայց ցանկ չներկայցրին։

Դատարավորի այն հարցին, թե ինչու են աշպատակիցներին հեռացրել առանց զգուշացման, «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչները պատասխանեցին. «Գրավոր նկատողություն չեն արել, բայց ասել են՝ տղաներ, եթե այսպես շարունակվի, լավ չի վերջանա»։

«Մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների փաստաբանը հրաժարվեց «Մետրոպոլիտենի» մի քանի աշխատակիցների ոպես վկա հարցաքննության կանչելու իր միջնորդությունից՝ պատճառաբանելով, որ նրանց այդ կերպ կարող են հարվածի տակ դնել։

Գործով դատաքննություն կսկսվի հոկտեմբերի 2-ին։

Նշենք, որ մարտին աշխատանքից ազատված 3 աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով» վերականգնել իրենց աշխատանքը եւ փոխհատուցել չաշխատած այս ամիսների դիմաց:

Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 11-ին «Դեմ եմ»-ի ակցիային մասնակցելուց երկու օր հետո «Մետրոպոլիտենի» ղեկավարությունը անվստահություն է հայտնել երեք աշխատակիցների աշխատանքի վերաբերյալ և գործից ազատել: Հայցվոր կողմը պնդում է, որ իրենք 15 տարվա աշխատանքային փորձի ընթացքում անգամ մեկ գրավոր զգուշացում չեն ստացել թերի աշխատանքի վերաբերյալ: Մինչդեռ նախորդ նիստին՝ մայիսի 31-ին, «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչ Սամվել Մնացականյանը հայտնեց, որ 3 աշխատակիցներն էլ դեռ հունվարի կեսերից սկսած թերացումներ են ունեցել եւ բանավոր կերպով զգուշացվել են։

Տպել
Ամենաշատ