News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վայրի կենդանիների ապօրինի վաճառքի հետաքննությամբ զբաղվող ֆոտոլրագրող Կառլ Ամմանը, որն առաջինն է խոսել Հայաստանի տարածքում ենթադրյալ էբոլա վարակի մասին, ամիսներ առաջ այցելել է Հայաստան եւ «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանին առաջարկել հետ կանգնել հետխորհրդային երկրների մեջ ամենամեծ կենդանաբանական այգին սարքելուց, հակառակ դեպքում իրենք նրա «գլխին կսարքեն», որից անմիջապես հետո գործ է հարուցվել 2 բոնոբո տեսակի կապիկների սատկելու փաստի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը, որը Հայաստան է ներմուծում տարատեսակ էկզոտիկ կենդանիներ:

«Կառլը եկավ թարգմանչի հետ եւ ինձ բառացի ասաց, որ պետք չէ կենդանաբանական այգի սարքել Հայաստանում, ես էլ իրեն հարցրի, թե ում պատվերն ես կատարում, ով է քեզ հովանավորում: Եվրոպայում չեն ուզում, որ Հայաստանի նման երկրում նման բան կառուցվի: Այս այգին լինելու է լավագույններից մեկն աշխարհում, այստեղ ես կենդանիներ եմ բուծելու, էնպիսի տեսակներ, որ ոչ մեկն իր կյանքում չի տեսել»,- ասաց նա:

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում 25 հա հողի վրա այս պահին շինարարություն է ընթանում, պատրաստ են վանդակները, այգին իր տեսակով եզակի է լինելու հետխորհրդային երկրների մեջ: Շինարարությունը վերջին ամիսներին ձգձգվում է երկու բոնոբո տեսակի կապիկների սատկելու ու հարուցված քրեական գործի պատճառով. «Կենդանին սատկել է 2011թվականին, իսկ Կառլն այդ մասին այսօր է հիշում, ինչո՞ւ: Որովհետեւ հիմա է նա պատվեր կատարում: Այդ բոնոբո կապիկները դժվար է գտնել, իսկ ես ուզում եմ, որ իմ երկրի մարդիկ տեսնեն այդ կենդանիներին, ես իմ ժողովրդի համար եմ այս ամենն անում: Ասում եմ՝ էլի եմ բերելու էդ կապիկներից»,-ասաց Խաչատրյանը:

Իսկ ներմուծված կապիկները, ըստ նրա, սատկել են սրտի հիվանդությունից. Գվինեայից բերվելիս՝ վաճառողը հայտնել է հիվանդության մասին, սակայն Արթուր Խաչատրյանը որոշել է ներմուծել եւ փորձել բուժել:

«Կապիկներից մեկն ինձ մոտ է սատկել դեռ 2011թ.-ին, իսկ մյուսն էլ Արտյոմի մոտ էր («Ջամբո պարկ»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյան-հեղ.) անցած տարվա դեկտեմբերին: Բնական է, կենդանի է, չկարողացանք բուժել ու սատկեց: Մնացածի մասին չեմ խոսի, որովհետեւ քրեական գործ կա, նախաքննական մարմինն ամեն ինչ կպարզի, հետո ես իմ ասելիքը կասեմ»,- ավելացրեց նա:

Ի դեպ, քրեական գործը հարուցվել է Կառլ Ամմանի բողոքի հիման վրա՝ կապիկների սատկելու փաստի վերաբերյալ: Այս պահին գործով զբաղվում է Հայաստանի ֆինանսների նախարարության քննչական վարչությունը, առայժմ ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Չնայած եւ ֆիննախը, եւ կապիկներ ներմուծած Արթուր Խաչատրյանը հայտնում են 2 կապիկների սատկելու մասին, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պնդում է, որ «Ջամբո պարկ»-ում բոնոբո տեսակի կապիկ չի սատկել:

«Նախ եւ առաջ պետք է նշել, որ գոյություն ունի հատուկ կարգ. կենդանի բերելուց հետո սեփականատերը պետք է դիմի անասնաբույժի, որն էլ դիմի մեզ, որ անկման կամ որեւէ հիվանդության դեպքում նմուշառում կատարվի, այստեղ էլ սեփականատերն իր հայեցողությամբ է վարվում: Ինչ վերաբերվում է կապիկի սատկելու դեպքին, ապա մոտ 10 օր առաջ մեր տեսուչը եղել է «Ջամբո Պարկ»-ում, որտեղից էլ իրեն ասել են, որ կապիկի անկման դեպք վերջին շրջանում չի գրանցվել, իսկ բոնոբո կապիկն էլ այս պահին իրենց մոտ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ «Ջամբո Պարկ»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ ինքն այդ կապիկին դեռ նոյեմբերին նվիրել է ուրիշին: Հետաքրքիր է, թե ինչու է սեփականատերը շարունակում հերքել կապիկի սատկելու մասին տեղեկատվությունը:

Իսկ ահա «Փրկենք կենդանիներին» բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ Նունե Մեհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՀՀ օրենսդրության մեջ չկա մի կետ, որով պատկան մարմինները պարտավորվեն՝ քննելու կենդանու սատկելու հանգամանքները:

«Օրենք չկա, որով պետք է այդ հանցագործը պատժվի, մենք միակն ենք ամբողջ աշխարհում, որ նման օրենք չունենք, եւ դա ամոթալի է: Ով ոնց կուզի, կվարվի կենդանու հետ եւ դրա համար պատասխանատվություն չի կրի: Մեր երկրում նույնիսկ կենդանի է սատկում, չգիտեն որտեղ թաղել»,- ասաց Նունե Մեհրաբյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր համաճարակի բռնկման դեպքում էբոլան կապիկներից անցնում է մարդու օրգանիզմ, այնուհետեւ արյան, թքի, լորձի եւ այլ արտազատումների միջոցով մարդուց մարդ փոխանցվում: Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե եւ Նիգերիա, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, մինչ օրս Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման 2615 դեպք է գրանցվել, որոնցից 1427-ը՝ մահվան ելքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ