News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նա նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, ծանոթացել կարտոֆիլի բերքատվությանը, ինչպես նաեւ հետեւել կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին:

Ամրակից համայնքի ֆերմեր Գագիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի կարկտահարության պատճառով միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 80-100 ցենտներ, որը տեղական շուկայում իրացվում է 120 դրամով:  Գյուղացիներն աջակցություն են խնդրել նախարարից գյուղատնտեսական վարկերի ժամկետների երկարաձգման հարցում: Սերգո Կարապետյանը խոստացել է խնդրի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին՝ դրան լուծում տալու համար:

Նախարարն այցելել է նաեւ Ստեփանավանում գործող «Ալպյան» կաթի վերամշակման արտադրամաս: Ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանի տեղեկացմամբ, արտադրամասում տարեկան արտադրվում է 22 տոննա կաթի փոշի եւ 10 տոննա կարագ, իսկ կաթի մթերման տարեկան ծավալը կազմում է 250 տոննա: Այստեղ էլ Սերգո Կարապետյանին խնդրել են օժանդակել արտոնյալ վարկեր ստանալու խնդրում՝ կարագի արտադրության նոր հոսքագծի կառուցման համար:

Իսկ Տաշիրում գյուղնախարարը եղել է «Դուստր Մելանյա» ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամասում: Կազմակերպության տնօրեն Ռուբեն Հարությունյանի փոխանցմամբ, իրենք տարեկան 300 տոննա պանիր են արտադրում, որի մի մասն արտահանում են Ռուսաստան եւ ԱՄՆ: Տնօրենը նաեւ ընդգծել է, որ հաշվի առնելով Ռուսաստանում մի շարք երկրների գյուղատնտեսական մթերքների ներկրման սահմանափակումները` ընկերությունը նպատակ ունի ընդլայնել պանրի արտադրությունը եւ ավելացնել դեպի այդ երկիր արտահանման ծավալները:  

Աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավարը եղել է նաեւ Լոռու մարզի մի շարք այլ համայնքների ձեռնարկություններում, այցելել Տաշիր համայնքի «Բոզոյան» ընկերության հացահատիկի ցանքատարածություններ, հետեւել է բերքահավաքի  եւ պահեսատավորման աշխատանքների ընթացքին: Ամփոփելով այցի արդյունքները՝ Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ հացահատիկահավաք կոմբայնների ներկրումը՝ խոստանալով, որ առաջիկայում այդ հարցը նույնպես կլուծվի:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ