Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, նման ձեւաչափով երկու պետությունների ղեկավարներն առաջին անգամ են հանդիպում: Նրանք հանդիպել են նաեւ հունիսին, Նորմանդիայում, բայց շատ կարճ՝ 10 րոպեից էլ պակաս: «Ոտքի վրա» զրույցը կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Բացի այդ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները նաեւ հեռախոսազրույց են ունեցել:
Մինսկում նախագահների հանդիպումը մեկնարկել է Մաքսային միություն-Ուկրաինա-Եվրամիություն ձեւաչափով խորհրդակցություններից հետո: