Մինսկում ավարտվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Երկու նախագահների հանդիպումը տեւել է երկու ժամ:
Նշենք, որ Պուտին-Պորոշենկո հանդիպումը կայացել է Մաքսային միություն-Ուկրաինա-Եվրամիություն ձեւաչափով խորհրդակցություններից հետո, որն օգոստոսի 26-ին անցկացվել է Մինսկում եւ նվիրված է եղել Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումից հետո ՄՄ երկրների ու Կիեւի փոխգործակցությանը: