Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկում ամփոփիչ բանակցություններ է վարում Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Նշենք, որ օգոստոսի 26-ին Պորոշենկոն արդեն հանդիպել է Էշթոնի հետ: Բելառուսի մայրաքաղաքում կայացել է նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը: