News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լուրերն այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդ է գնացել եւ մինչեւ այժմ չի վերադարձել, հաստատվում են նաեւ պաշտոնապես:

ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցին՝ Հարությունյանը արձակուրդից վերադարձե՞լ է, երեկ պատասխանեց. «Առայժմ ոչ»:
Աշխատանքային օրենսգրքով սահմանված 20 աշխատանքային օրվա Հարությունյանի արձակուրդը, փաստորեն, լրացել է օգոստոսի 1-ին, իսկ նա գրեթե 40 օր է, արձակուրդում է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ցանկանում աշխատել Հարությունյանի հետ եւ ՔԿՎ պետի պաշտոնում տեսնում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին: Հայկ Հարությունյանն էլ հրաժարականի դիմում չի գրում ու նաեւ չի կարողանում վերադառնալ աշխատանքի: ՔԿՎ պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի վրա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ