News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունները դրական է գնահատել։Նա նշել է, որ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում չեն քննարկվել Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի պայմանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք՝ Ռուսաստանը, չի կարող խոսել որեւէ պայմանի, Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ  հնարավոր պայմանավորվածության մասին։ Մենք կարող ենք միայն նպաստել, որպեսզի վստահության մթնոլորտ ստեղծենք, իմ կարծիքով, այս  հնարավոր եւ խիստ անհրաժեշտ բանակցությունների ընթացքում», — նշել է Պուտինը։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ գործընթացի եւ Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ  «այս գործընթացը պետք է սկսել, որքան հնարավոր է արագ», որի համար Մինսկում կոնտակտային խումբ կհավաքվի։

«Մենք խոսել ենք Դոնեցկին եւ Լուգանսկին  հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորության եւ անհրաժեշտության մասին, պայմանավորվել, թե ինչպես ենք փոխգործակցելու այդ հարցում», — ընդգծել է Պուտինը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Արեւմուտքի երկրները հարգանքով կվերաբերվեն այն քայլերին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում  է իր տնտեսությունը պաշտպանելու համար։

Ըստ Պուտինի՝ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ գազային հարցին, որի քննարկման ժամանակ կողմերը եզրակացրել են, որ անհրաժեշտ է «վերսկսել էներգետիկայի վերաբերյալ երկխոսությունը», քանի որ կողմերը «փակուղում են գտնվում»։

«Մենք ամբողջությամբ կատարում ենք պայմանագրի բոլոր պայմանները։ Մենք նույնիսկ չենք կարող ընդունել զեղչերի որոշ առաջարկներ, քանի որ Ուկրաինան դիմել է Սթոքհոլմի  դատարան։  Մեր ցանկացած զեղչային գործողություն  կարող է օգտագործվել դատարանում», — ասել է Պուտինը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ