News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ բանակցությունները կկայանան սեպտեմբերի 6-ին, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում։

«Նախագահը հայտնեց, որ սեպտեմբերի 6-ին կկայանան էներգետիկայի հարցով բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ։ Օգոստոսի 30-ին Բրյուսելում Ուկրաինան ԵՄ ղեկավարներին կտեղեկացնի համաձայնագրի իրականացման հետագա գործողությունների մասին», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղի էր ունեցել ՄՄ ներկայացուցիչների հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Արդեն հաղորդվել է, որ Էներգետիկայի հարցերով  եվրահանձնակատար Գյուտներ Էթինգերը Ռուսաստանին եւ Ուկրաինային առաջարկել էր  «միջանկյալ համաձայնության» հասնել՝ Կիեւի համար երկնագույն վառելիքի սակագնի վերաբերյալ։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ Մինսկում բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝  Ուկրաինայի հետ էներգետիկայի վերաբերյալ երկխոսության վերսկսման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ