Ադրբեջանի տարածքում, այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան 2 երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09.26-ին, Գոբուստանիից 25 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,2, իսկ օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
21 րոպե անց նույն տարածքում կրկնվել է երկրաշարժը, որի մագնիտուդը կազմել է 3,2, իսկ օջախը գտնվել է 17 կմ խորության վրա: