Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 26-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ եւ Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Մրգաշատ գյուղի բնակիչ 27-ամյա Ս. Խ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենային: