ԱՄՆ-ի առափնյա ծառայությունը կրակ է բացել իրանական ձկնորսական նավի ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ իրանական նավի անձնակազմը ծառայության աշխատակիցնեի վրա գնդացիր է ուղղել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ կոնտրադմիրալ Ջոն Կիրբիին:
Ըստ աղբյուրի՝ հերթապահ ծառայության մոտորանավակը մոտեցել է իրանական նավին՝ դրա պատկանելությունը ճշտելու նպատակով: Նավի անձնակազմն արդեն պատրաստվել էր գնդացրից կրակ բացել ծովային պահպանության աշխատակիցների վրա:
Ամերիկյան նավի անձնակազմն այս գործողությունները գնահատել է թշնամական եւ կրակ բացել: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Իրանցի ձկնորսները փախել են դեպքի վայրից, հայտնում է gazeta.ru-ն: