ՄԱԿ-ից հայտնում են, որ Լատինական Ամերկայի երկրներում վերջին տարիներին ավելի քան 55 մլն մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից:
Կազմակերպության պատրաստած զեկույցում ասվում է, որ 2000 եւ 2012 թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում աղքատության մակարդակը կիսով չափ նվազել է՝ 40% -ից մինչեւ 25%:
Սակայն ՄԱԿ-ում անհանգստությամբ նշում են, որ, չնայած այս ձեռքբերումներին, շուրջ 200 միլիոն մարդ շատ ծանր վիճակում է՝ ապրելով օրական 4-10 դոլարով:
Կազմակերպությունը կոչ է արել մեծացնել սոցիալական պաշտպանության ծրագրերի ներդրումները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: