News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպան, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու համար մեղադրվող Դավիթ Վարդանյանի գործով դատախազը հաշվի չի առնում փաստը, որ մեղադրյալը մաքսանենգություն չի կատարել: Այս մասին NEWS.am-ին ասաց Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը՝ մեկնաբանելով դատախազի պահանջած պատիժը՝ 4,5 տարվա ազատազրկում:

«Դավիթ Վարդանյանը մաքսանենգություն չի կատարել, նա թմրանյութը ձեռք է բերել Հայաստանի տարածքում: Կարծում եմ՝ նախաքննական մարմինը սխալ ընթացք տվեց այս գործին, իսկ 4,5 տարին շատ-շատ է նման տեսակ հանցանքների համար: Սպասենք դատարանի որոշմանը»,- ասաց նա:

Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին:

Նշենք, որ գործով դատախազը պահանջում է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքը բռնագրավել եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ազատազրկում` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ 2013թ. հոկտեմբերի 15-ին քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար։ Նա կալանավորվել էր եւ տեղափոխվել «Երեւան կենտրոն» ՔԿՀ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ