ԱՄՆ-ի Ալիքուիփա քաղաքում երեխան մանկատուն է մտել լիցքավորված ատրճանակով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմիններին:
Ոստիկանների խոսքով՝ տղան 22 տրամաչափով ատրճանանակը թաքցրել է պայուսակի մեջ եւ իր հետ բերել մանկատուն: Երեխայի մոտ ատրճանակի առկայության մասին դաստիարակներին պատմել են մանկատան սաները:
Այժմ իրավապահ մարմինները երեխայի մորից փորձում են բացատրությւոններ ստանալ տեղի ունեցածի առթիվ: Բացառված չէ, որ նրանց նկատմամբ մեղադրանքներ կառաջադրվեն: