News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վանա լճի հրեշին տեսնողների բանակը համալրվել է Դատվանցի մի խումբ ուսուցիչներով, ովքեր պնդում են, թե լճի ափին հանգստանալու ժամանակ նկատել են հրեշին:

Թուրքական Bitlisnews կայքի փոխանցմամբ՝ Դատվանի դպրոցների մեկի ուսուցիչների մի խումբ Վանա լճի ափին հանգստանալու է մեկնել, որի ժամանակ էլ լճում արտասովոր մարմինն են տեսել:

Ուսուցիչները լուսանկարել են տարօրինակ մարմիննը եւ պնդում են, որ իրենց տեսածը հենց Վանա լճի հրեշն է:

Նշենք, որ Վանա լճի շրջակայքի բազմաթիվ բնակիչներ հավատում են,, թե տեսել են Վանա լճի հրեշին եւ նույնիսկ նկարահանումներ են իրականացրել, որոնք տեղադրվել են ինտերնետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ