News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը համոզված է, որ իր աշխատած գումարով ինքը կարող է իր որդու համար կազմակերպել լավագույն հարսանիքը եւ դա պետք չէ հանրային քննարկման առարկա դարձնել:

«Իմ անձնական, իմ ընտանիքի ուրախությունը խի՞ եք ուզում հանրայնացնել, ես ուզո՞ւմ եմ, որ մամուլն էդ մասին գրի, գոնե երեխեքիս վրա սպեկուլյացիա մի արեք: Իմ երեխեքն են, իմ սեփական աշխատած փողն ա, իմ բիզնեսն ա, ի՞նչ եք ուզում»,- NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ըստ մամուլի՝ օգոստոսի 28-ին Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում լինելու է «դարի հարսանիքը», այսպես արձագանքեց Ռուբեն Հայրապետյանը:

Հարսանիքի հետ կապված այլ հարցերի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարվեց պատասխանել՝ անջատելով հեռախոսը:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել է. «Ռուբեն Հայրապետյանը հրավիրել է նաեւ իտալացի երգիչ Ալ Բանո Կարիզին, ում հայ հանդիսատեսը հիշում է Ալ Բանո-Ռոմինա Փաուեր գեղեցիկ զույգի ելույթներից։ Իսկ տաշի-տուշիի մասը կապահովեն Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Սպիտակցի Հայկոն, որոնք արդեն մի քանի օր է՝ փորձեր են անում Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում, որտեղ էլ օգոստոսի 28-ին կլինի հարսանիքը»:

Տպել
Ամենաշատ