News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ պարզել են գաղտնիքը, թե ինչպես են հովվական շները հսկում ոչխարների մեծ հոտերը:

Բրիտանիայի եւ Շվեդիայի ուսումնասիրողները, օգտագործելով ոչխարների եւ շների տեղաշարժին հետեւող GPS-սարքեր, հայտնաբերել են, որ շները դիմել են միայն երկու պարզ մաթեմաթիկական կանոնների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դրանցից մեկն օգնում է ոչխարներին մեկտեղել, իսկ մյուսը թույլ է տալիս հոտն առաջ մղել:

Ըստ գիտնականների՝ իրենց մոդելը կարող է օգտագործվել հատուկ ռոբոտ ստեղծելու համար, որը կարող է մարդկանց խմբերին օգնել դուրս գալ վառվող շենքերից կամ ղեկավարել նավթի արտահոսքի դեպքում նավթի հետքերը վերացնող մի քանի մեքենաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ