News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Էստոնիան սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսում են կրթական եւ գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր ստորագրել:

Սպասվում է, որ սեպտեմբերի 22-ին Տալլին կայցելի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Օգոստոսի 26-ին Էստոնիայի ԿԳ նախարար Եվգենի Օսինովսկին նրան սեպտեմբերի 22 –ից 24-ը պաշտոնական այցով այցելել Էստոնիա եւ համագործակցության համաձայնագիր ստորագրել, հայտնում է ERR-ը:

  Հայաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել գործընկերության ցանցը արեւելյան երկրների հետ եւ հեշտացնում է համատեղ աշխատանքը կրթության, գիտության եւ երիտասարդական կազմակերպությունների բնագավառում:

Վերջին անգամ ՀՀ կառավարության ներկայացուցիչը Էստոնիա էր մեկնել 2012 թ. հոկտեմբերին, երբ Տալլին էր այցելել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Ըստ բնակչության վերջին մարդահամարի՝ Էստոնիայում ապրում է 1276 հայ: Նրանց կեսը՝ Տալլինում:

Երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունները բավական համեստ են՝ ի տարբերություն մշակույթի բնագավառում համագործակցության: Պատմականորեն սերտ կապեր են ձեւավորվել նաեւ Տարտուի համալսարանի եւ ԵՊՀ-ի միջեւ:

19-րդ դարում Տարտուում են սովորել հայ բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գեւորգ Դոդոխյանը եւ  Գեւորգ Բարխուդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ