News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնացի գիտնականները ապացուցել են, որ շներն ու տերերը իրականում նման են միմյանց, ընդ որում՝ օտար մարդիկ «շուն-տեր» զույգը ճիշտ են կռահում 80% դեպքերում:

Հետազոտության համար լուսանկարեն են «շուն-տեր» 20 զույգի: 500 ուսանողներին առաջարկվել է դիտել երկու զույգ, որից մեկը «կեղծ» (այսինքն օտար շուն եւ մարդ) եւ կռահել՝ տարբերակներից ո՞րն է ճշմարիտը: Այնուհետեւ առաջադրանքը բարդացրել են. ուսանողներին առաջարկվել է դիտել մասնակիորեն փակ լուսանկարներ, օրինակ տեսանելի են եղել միայն աչքերը կամ միայն բերանը:

Առաջին դեպքում, երբ մասնակիցների համար մարդը եւ շունը ամբողջապես տեսանելի են եղել, զույգին ճիշտ կռահել են մասնակիցների 80%-ը: Մյուս խմբերում, որտեղ տեսել էին միայն աչքերը, -ճիշտ են կռահել 74%-ը: Ընդ որում, խմբի մասնակիցները, որոնց լուսանկարներում մարդկանց եւ շների աչքերը փակ են եղել, զույգին կռահել են միայն 50% դեպքերում: Արդյունքներից հետեւում է, որ հենց աչքերն են պատասխանատու այդ նմանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ