NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 27-ի կեսգիշերին, Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ականատեսների պատմելով, մի խումբ հաճախորդներ վիճաբանել են, ապա ծեծել միմյանց՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Ծեծը շարունակել են ակումբի մոտ, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններն են միջամտել ու բերման ենթարկել միջադեպի մասնակիցներին: