Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սենատն այսօր՝ օգոստոսի 27-ին, կքննարկի ԼՂՀ ճանաչման մասին բանաձեւի նախագիծը, ապա քվեարկություն կանցկացնի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղից:
Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին նամակներ գրել Քալիֆորնիայի սենատորներին, որոնք ընտրվել են իրենց շրջաններից, եւ խնդրել աջակցել այդ օրինագծին, որը խրախուսում է ԼՂՀ-ի՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու հետեւողական ջանքերը:
Նշենք, որ Քալիֆորնիայի օրենսդիր մարմինն այս տարվա մայիսի 8-ին 72 կողմ եւ 1 դեմ ձայներով ԼՂՀ անկախության ճանաչման բանաձեւի (AJR 32) նախագիծ էր ընդունել: Նման օրինագիծը առաջին անգամ էր ընդունվում Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի պատմության մեջ: