News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում իշխան ձկան բազմացման ծրագիրը վտանգավոր է սինթետիկ կերի պատճառով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողներին հայտարարեց ջրային ռեսուրսների գծով փորձագետ, Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Քնարիկ Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ կերի մեջ ազոտի ու ֆոսֆորի համադրությունը կարող է բավականին վտանգավոր լինել: Աղտոտումը էլ ավելի է խորանում, քանի որ կերի մի մասը, որը ձուկը չի հասցնում սպառել, նստում է ջրի հատակը:

Իր հերթին, Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը հավելեց, առաջին 15 րոպեների ընթացքում ձկան կողմից չսպառված կերը հատակին վերածվում է աղբի:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել պետություն-մասնավոր հատված գործընկերության հիման վրա Սեւանա լիճը ձկնաբուծարան դարձնելու ծրագրին: Նախագծին անհրաժեշտ ներդրումները մինչեւ 2023թ. գնահատվում են 66 մլրդ դրամ (մոտ 162 մլն դոլար): Արտադրանքի 75%-ը՝ թարմ, սառեցված, ապխտած, պահածոյացված ձկներ, ծրագրվում է արտահանվել:

Ծրագիրը նախատեսում է լճում իշխանի արտադրության ծավալները 10 տարվա ընթացքում (մինչեւ 2023թ) տարեկան հասցնել մինչեւ 50 հազար տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ