Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: