ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ուայթ Հիլզ քաղաքում կրակել սովորող 9-ամյա աղջնակը պարապմունքի ժամանակ պատահաբար կրակել է հրահանգչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ 39-ամյա Չարլզ Վական երեխային ցույց էր տալիս՝ ինչպես է պետք վարվել «Ուզի» ատրճանակ- գնդացրի հետ: Աղջիկը մի քանի անգամ կրակել է մեկանգամյա կրակոցի ռեժիմով, հետո զենքը դրվել է ավտոմատ ռեժիմի վրա: Ուսանողուհին կորցրել է ատրճանակի վերահսկողությունը, այն թռել է նրա ձեռքից, եւ գնդակը դիպել է հրահանգչին: Տղամարդուն ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի ժամ անց մահացել է:
Ըստ հրաձգարանի կանոնների՝ աշակերտների նվազագույն տարիքն 8-ն է: Ընդ որում՝ 8-17 տարեկան երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ ոչ մի մեղադրանք չի ներկայացվի: