News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 27-ին, կայացել է «Ագրոմշակույթ» գյուղատնտեսական ամսագրի առաջին համարի շնորհանդեսը: Ամսագիրը ԱՄՆ-ի գյուղատնտեսության վարչության, «Ագրոբիզնեսի եւ գյուղերի զարգացման կենտրոն» (Center for Agribusiness and Rural Development - CARD) հիմնադրամի եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության միջեւ ակտիվ համագործակցության արդյունք է:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նախարարը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի գյուղատնտեսության վարչությանը: «ԱՄՆ-ի հետ համագործակցությունը էականորեն նպաստել է մեր երկրում գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը: Այսօր այդ գործը շարունակում է CARD-ը: Ամբողջ աշխարհի երկրների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղատնտեսությանը, քանի որ առկա է պարենային անվտանգության խնդիր: «Ագրոմշակույթ» ամսագիրը կծառայի իր նպատակներին՝ մարդկանց ծանոթացնելով ինչպես մեր գյուղացիական տնտեսությունների ձեռքբերումների, այնպես էլ նոր տեխնոլոգիաների ներդրումների հետ», - նշեց Սերգո Կարապետյանը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, իր հերթին, ընդգծեց որ ամսագիրը նպատակաուղղված կլինի գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների զարգացման մասին տեղեկությունների տարածմանը, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային փորձի փոխանակությանը: «Հույս ունեմ, որ այդ ամսագիրը կդասվի մեր համատեղ հաջողությունների շարքին: CARD հիմնադրամի հետ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի բոլոր մարզերի գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքներին», - եզրափակեց Հեֆերնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
Ամենաշատ